Հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Atyrau Open 2026-ի հաղթող

20.10.2026, 15:56
20-ամյա Օհանյանը 9 պարտիայում վաստակել է 7 միավոր՝ հաղթանակ տանելով 5 պարտիայում
Հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Atyrau Open 2026-ի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Atyrau Open 2026-ի հաղթող։

20-ամյա Օհանյանը 9 պարտիայում վաստակել է 7 միավոր՝ հաղթանակ տանելով 5 պարտիայում։

Էմին Օհանյանի մրցաշարային վարկանիշային ցուցանիշը կազմել է 2693, իսկ մրցաշարի արդյունքներով նրա ԷԼՕ վարկանիշն աճել է 19 միավորով՝ հասնելով 2539-ի։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները նույնպես ընդգրկվել են եզրափակիչ աղյուսակի առաջին կեսում տեղեր զբաղեցրած մասնակիցների թվում։ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել յոթերորդ տեղը (երկրորդ անգամ լրացնելով գրոսմայստերի նորման), Մամիկոն Ղարիբյանը նույն արդյունքով դարձել է 18-րդը, իսկ Էրիկ Գասպարյանը 5.5 միավոր արդյունքով զաղեցրել է 31-րդ հորիզոնականը։

Atyrau Open 2026 շախմատի միջազգային մրցաշարն անցկացվել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում 2026 թ.-ի հոկտեմբերի 12-ից 20-ը։ Դրան մասնակցել է 109 շախմատիստ՝ 19 երկրից։