1951թ․–ի զգեստ և 55 կարատանոց ադամանդյա վզնոց. Քիմ Քարդաշյանը փայլել է Լոս Անջելեսի գալա-երեկոյի ընթացքում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը ներկայացել է ազդեցիկ վինտաժային կերպարով հոկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած Կինոյի ակադեմիական թանգարանի ամենամյա գալա-երեկոյին։
Միջոցառման համար 45-ամյա աստղն ընտրել է Balenciaga-ի 1951 թվականի զգեստը՝ այն լրացնելով ադամանդյա զարդերով, գրում է People-ը։
Առանց ուսակապերի զգեստն առանձնանում է ժանյակե դետալներով, վարդագույն ատլասե ժապավենով և մեջքի հատվածի մեծ ժապավենով։ Կերպարը լրացնում են հին Հոլիվուդի ոճով սանրվածքը, Zydo բրենդի ադամանդյա ականջօղերն ու Leviev-ի Carmen վզնոցը՝ պատրաստված 18 կարատանոց սպիտակ ոսկուց և զարդարված ընդհանուր մոտ 55,8 կարատանոց ադամանդներով։
People-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանի կերպարի ոգեշնչման աղբյուրը ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի ոճն է։ Թեյլորի կերպարներից մեկին Քարդաշյանն անդրադարձել է նաև «All’s Fair» սերիալի երկրորդ եթերաշրջանում՝ վերաստեղծելով դերասանուհու հայտնի թիկնոցով կերպարը։ Թեյլորն այդ կերպարով ներկայացել էր 1969 թվականին Մոնակոյի իշխանուհի Գրեյսի ծննդյան տարեդարձի տոնակատարությանը։
Քարդաշյանի կերպարի վրա աշխատել է ոճաբան Լոու Ռոուչը, որը հայտնի է Զենդայայի, Արիանա Գրանդեի և Սելին Դիոնի հետ համագործակցությամբ։
Վերջին շրջանում Քարդաշյանը հաճախ է հանրային միջոցառումներին ներկայանում հայտնի նորաձևության տների արխիվային հավաքածուներից ընտրված հագուստներով։ Սեպտեմբերին նա Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման միջոցառմանը ներկայացել էր Yves Saint Laurent-ի՝ Թոմ Ֆորդի հեղինակած 2004 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի զգեստով։

