Իրանը կոչ է արել ստեղծել անվտանգության տարածաշրջանային մեխանիզմ՝ առանց արտասահմանյան ուժերի մասնակցության
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կողմ է արտահայտվել տարածաշրջանի պետությունների ուժերով անվտանգության ապահովման համատեղ մեխանիզմի ստեղծմանն՝ առանց օտարերկրյա ռազմական ներկայության, հայտնում է Reuters-ը:
Համապատասխան հայտարարությունը Իրանի ԱԳՆ ղեկավարն արել է հոկտեմբերի 19-ին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանային հիմնախնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով, և ԱՄՆ-ի վրա է դրել Հորմուզի նեղուցում անկայունության ու լարվածության պատասխանատվությունը:
Նախարարի խոսքով՝ տարածաշրջանի երկրները պետք է համատեղ աշխատեն անվտանգության ապահովման մեխանիզմի ձևավորման ուղղությամբ:
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է բուն տարածաշրջանի ուժերով անվտանգության ապահովմանն՝ առանց օտարերկրյա ուժերի ներկայության, և դա համարում ենք ճիշտ քայլ», — հայտարարել է Արաղչին:

