System of a Down–ը հայտնել է 2027թ․–ին Հյուսիսային Ամերիկայում իր միակ մենահամերգի մասին
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ծագումով հայ երաժիշտներից կազմված ամերիկյան System of a Down ռոք խումբը հայտարարել է Փասադենայի (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) Rose Bowl մարզադաշտում համերգ անցկացնելու մասին, որը տեղի կունենա 2027 թվականի հունիսի 5-ին:
Ինչպես հայտնում է Loudwire երաժշտական հրատարակությունը՝ հղում անելով կոլեկտիվի հայտարարությանը, սա կլինի 2027 թվականին Հյուսիսային Ամերիկայում խմբի միակ նախատեսված մենահամերգը:
Համերգի հատուկ հյուրը կլինի ամերիկյան Pierce the Veil ռոք խումբը:
Գրանցված երկրպագուների համար տոմսերի նախնական վաճառքը կսկսվի հոկտեմբերի 23-ին, իսկ ընդհանուր վաճառքը՝ հոկտեմբերի 26-ին: Նախնական վաճառքին մասնակցելու համար գրանցումը բաց է մինչև ԱՄՆ խաղաղօվկիանոսյան ժամանակով հոկտեմբերի 21-ի ժամը 21:00-ն:
System of a Down-ը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1994 թվականին: Խումբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Toxicity, Mezmerize և Hypnotize ալբոմների շնորհիվ: Կոլեկտիվի կազմում են Սերժ Թանգյանը, Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը:

