Թաթա Սիմոնյանի մենահամերգը կհետաձգվի (ՎԻԴԵՈ)
13.10.2026,
18:31
Երգիչ Թաթա Սիմոնյանի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը կհետաձգվի. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երգիչ Թաթա Սիմոնյանի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը կհետաձգվի։ Այս մասին երգիչը հայտնել է Facebook-յան իր էջում տարածած տեսանյութում։
«Ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերի 7-ին նախատեսված իմ մենահամերգը հարգելի պատճառներով տեղափոխվել է ապրիլի 10։
Գիտեմ, որ համերգի գրեթե բոլոր տոմսերն արդեն սպառվել են, ինչի համար անչափ շնորհակալ եմ ձեզ», - ասել է Սիմոնյանը։
Նա հայտնել է, որ նոյեմբերի 7-ի համար ձեռք բերված բոլոր տոմսերը ուժի մեջ են և վավեր կլինեն ապրիլի 10-ի համերգի համար։
«Սիրով կսպասեմ բոլորիդ ապրիլի 10-ին», - ասել է Թաթան։

