Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է․ ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին (ՖՈՏՈ)

12.10.2026, 17:56
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Որոգայթ. Նոր սկիզբ» 24 մասից բաղկացած նոր քրեական դրամայով․ ՖՈՏՈ
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է․ ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Որոգայթ. Նոր սկիզբ» 24 մասից բաղկացած նոր քրեական դրամայով։

Նախագիծը շարունակում է «Որոգայթի» աշխարհը՝ ներկայացնելով նոր պատմություն, նոր հակամարտություններ ու նոր ուժային հարաբերություններ՝ մի շնչով ընթացող զարգացումներով և կինեմատոգրաֆիկ մոտեցմամբ։

«Նոր սկիզբը» պարզապես նախորդ պատմության շարունակությունը չէ։ Այն ստեղծվել է որպես ինքնուրույն հեռուստատեսային նախագիծ, որտեղ քրեական դրաման միահյուսվում է ընտանեկան ներքին կոնֆլիկտների, հոգեբանական լարվածության և սիրային պատմությունների հետ։

Ворогайт

Պատմության կենտրոնում Հովոն է, որի անցյալից վերադառնում է խորհրդավոր, հաշվարկված և անողոք թշնամի։ Նրա հայտնվելը փոխում է ոչ միայն Հովոյի, այլև նրա շրջապատի կյանքը։ Անցյալն ու ներկան սկսում են միահյուսվել՝ ստեղծելով վտանգավոր խաղ, որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է ունենալ ծանր հետևանքներ։

Ворогайт

Հակամարտությունը շուտով դուրս է գալիս անձնական սահմաններից և վերածվում լայնածավալ պայքարի՝ ներթափանցելով փողոցներ, ուժային կառույցներ, ընտանիքներ և ամենամտերիմ հարաբերություններ։ Հին դաշինքները փլուզվում են, ձևավորվում են նոր ուժային կենտրոններ, իսկ վստահությունը դառնում է ամենաթանկ ու միաժամանակ ամենավտանգավոր արժեքը։

Ворогайт

Յուրաքանչյուր կերպար կանգնելու է ճակատագրական ընտրության առաջ, որտեղ մեկ սխալ որոշումը կարող է փոխել ոչ միայն իր, այլև ամբողջ շրջապատի ճակատագիրը։

Ворогайт

Այստեղ որոշումների հետևանքները չեն ավարտվում այն պահին, երբ կատարվում է ընտրությունը․ դրանք վերադառնում են տարիներ անց, խաթարելով ընտանիքներ, խլելով հարազատներին և վտանգելով անգամ նրանց կյանքը, ովքեր երբեք այդ ընտրությունը չեն կատարել։

Ворогайт  

Իշխանությունը պահելու, կամ վրեժ լուծելու համար վճարվող գինը գնալով ծանրանում է՝ հերոսներին կանգնեցնելով սեփական արարքների անդառնալի հետևանքների առաջ։

Ворогайт

24 սերիաներից յուրաքանչյուրն կառուցված է որպես առանձին գլուխ՝ նոր բացահայտումներով, անսպասելի շրջադարձերով և աստիճանաբար աճող լարվածությամբ։ «Որոգայթ. Նոր սկիզբը» ներկայացնում է հանցավոր աշխարհի տեսանելի և անտեսանելի կանոնները՝ միաժամանակ ուսումնասիրելով ընտանիքի, վստահության, հավատարմության և դավաճանության թեմաները։

Ворогайт

Հերոսների ճակատագրերի միջոցով պատմությունը բացահայտում է հանցավոր ճանապարհի կործանարար ընթացքը․ ուժի և վերահսկողության խոստումը վերածվում է մշտական վախի, կորուստների ու միայնության։ Այդ ճանապարհին յուրաքանչյուր թվացյալ հաղթանակ կարող է մարդուն մեկ քայլով հեռացնել հենց այն ամենից, ինչն ի սկզբանե փորձում էր պաշտպանել։

Ворогайт

Նոր սեզոնում հանդես են գալիս հայկական կինոյի և թատրոնի ճանաչված դերասաններ՝ Հարություն Մովսեսյան, Արմեն Սողոյան, Սարգիս Գրիգորյան, Խորեն Լևոնյան, Դավիթ Աղաջանյան, Միկա Ղափլանյան, Ելենա Բորիսենկո, Արամ Հովհաննիսյան, Արման Ղազարյան, Բորիս Մելքոնյան, Էլեն Գևորգյան, Մարիամ Ալեքսանյան և Լիկա Մեսրոպյան։

Ворогайт

Դերասանական կազմը միավորում է տարբեր սերունդների և ստեղծագործական փորձի ներկայացուցիչների՝ ձևավորելով կերպարների փոխկապակցված աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հերոս իր դերն ունի զարգացող հակամարտության մեջ։

Ворогайт


Նախագծի ստեղծագործական թիմում են սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանը, ռեժիսոր Մհեր Խաչատրյանը, պրոդյուսեր Ռոման Մուշեղյանը, բեմադրող օպերատոր Վազգեն Մանուկյանը, բեմադրող նկարիչ Արթուր Սարյանը և կոմպոզիտոր Արման Ալբերտը։

Ворогайт

Նախագիծը արտադրում է Shant Production-ը և շուտով հասանելի կլինի Shant Digital հարթակում։

Ворогайт