ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը նշանադրվել է հայազգի քանթրի–երգչուհու հետ
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելը և քանթրի-երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը հայտարարել են նշանադրության մասին: 27-ամյա Ուիլքինսը X սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկար՝ նշանադրության մատանիով:
46-ամյա Պատելի հետ նա հանդիպում է 2023 թվականից՝ ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում նրա նշանակումից երկու տարի առաջ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Ուիլքինսի հայրական պապը Հայոց ցեղասպանությունից փախած հայ ներգաղթյալների որդի էր: Ուիլքինսը քանթրի-երգչուհի է և քաղաքական մեկնաբան:
2023 թվականին նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը, ինչպես նաև համագործակցել է պահպանողական կազմակերպությունների հետ:
Ավելի վաղ Պատելը ենթարկվել էր քննադատության՝ Փենսիլվանիայում պրոֆեսիոնալ ռեստլինգի միջոցառմանը մեկնելու համար կառավարական ինքնաթիռն օգտագործելու հետ կապված, որտեղ Ուիլքինսը կատարում էր օրհներգը: Երգչուհին ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների 250-ամյակին նվիրված միջոցառմանը:

