Երթևեկի լայնածավալ սահմանափակումներ Երևանում․ հոկտեմբերի 15-ին և 16-ին տասնյակ փողոցներ կփակվեն

12.10.2026, 17:10
Երևանում երթևեկության խոշոր սահմանափակումներ կլինեն․ հայտնի են փողոցներն ու ժամերը
Երթևեկի լայնածավալ սահմանափակումներ Երևանում․ հոկտեմբերի 15-ին և 16-ին տասնյակ փողոցներ կփակվեն

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է ՆԳՆ–ն։ 

Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,

• Երևանյան փողոց,

• Իսակովի պողոտա,

• Հաղթանակի կամուրջ,

• Արգիշտի փողոց,

• Գրիգոր Լուսավորչի փողոց,

• Իտալիայի փողոց,

• Խորենացու փողոց,

• Վազգեն Սարգսյան փողոց,

• Հանրապետության հրապարակ,

• Նալբանդյան փողոց,

• Թումանյան փողոց,

• Աբովյան փողոց,

• Արամի փողոց,

• Պուշկինի փողոց,

• Տերյան փողոց,

• Բեյրութի փողոց,

• Աթենքի փողոց,

• Բրազիլիայի հրապարակ,

• Ծիծեռնակաբերդի խճուղի,

• Մաշտոցի պողոտա,

• Պարոնյան փողոց,

• Պռոշյան փողոց,

• Բաղրամյան պողոտա,

• Ֆրանսիայի հրապարակ,

• Սայաթ-Նովա պողոտա։

 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ 

• Աբովյան փողոց,

• Պուշկինի փողոց,

• Արամի փողոց,

• Տերյան փողոց,

Թումանյան փողոց,

• Նալբանդյան փողոց,

• Հանրապետության հրապարակ,

• Վազգեն Սարգսյան փողոց,

• Խորենացու փողոց,

• Բեյրութի փողոց,

• Գրիգոր Լուսավորչի փողոց,

• Արգիշտի փողոց,

• Մաշտոցի պողոտա,

• Ոսկերիչների փողոց,

• Հաղթանակի կամուրջ,

• Աթենքի փողոց,

• Իսակովի պողոտա,

• Երևանյան փողոց,

• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։


ՆԳՆ–ից նշում են, որ COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։ 

«Գիտակցելով, որ սահմանափակումները կարող են որոշակի անհարմարություններ առաջացնել՝ հայցում ենք ձեր ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Ձեր աջակցությունն ու պատասխանատու վարքագիծը կարևոր են միջազգային նշանակության այս միջոցառման անվտանգ և պատշաճ կազմակերպման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։