Վաղը 15 ժամով կդադարեցվի Երևանի Կենտրոնի որոշ հասցեների ջրամատակարարումը
12.10.2026,
13:40
Ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարային աշխատանքներով
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Վաղը՝ հոկտեմբերի 13-ին 15 ժամով կդադարեցվի Երևանի Կենտրոնի որոշ հասցեների ջրամատակարարումը։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 13-ին ժամը 09:00-24:00-ն կդադարեցվի Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Իսակով փողոցի 2-6 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

