Երևանում սպասվում է +26 աստիճան տաքություն և անձրև. Հայպետհիդրոմետ
12.10.2026,
10:34
Երևանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանում հոկտեմբերի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հոկտեմբերի 13-ի, 14-ի և 16-ի երեկոյան ժամերին, 15-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

