Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
10.10.2026,
13:51
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնել է ՀՀ ՊՆ-ն
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է, ՊՆ) դին՝ հրազենային վնասվածքով:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-նշվում է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

