Երևանում BMW-ի և մոպեդի բախման հետևանքով մոպեդավարը մահացել է
25.11.2026,
17:56
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20։30-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խ. Է.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։
Ինչպես հայտնում է կայքը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և օտարերկրացի մոպեդավարի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

