2026թ․–ի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը․ Հայհիդրոմետի տնօրեն
25.11.2026,
16:29
Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը, հայտնել է Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը, հայտնել է Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ նոյեմբերի առաջին 22 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +14,77 °C՝ կլիմայական նորման գերազանցելով 0,98 °C-ով», – նշել է Ազիզյանը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, համեմատության համար՝ մինչ այժմ ամենատաքը համարվող 2023 թվականի նոյեմբերին ամսվա միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 0,75 °C-ով։

