Առատ ձյան պատճառով Ջերմուկ–Սիսիան ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումներ են գործում
25.11.2026,
14:11
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13։05-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

