24 ժամ ջուր չի լինի Գորիս քաղաքի մի շարք հասցեներում
10.10.2026,
11:43
Ջրանջատումը պայմանավորված է շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբեր 12-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Քարահունջ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Սալ Քար, Արեգունի, Արևշատ, Այգեստան և Քրիստափոր փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

