Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաները գերազանցել են թույլատրելի սահմանները

10.10.2026, 14:53
Երևանում օդում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաները գերազանցել են թույլատրելի սահմանները
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի կոնցենտրացիաները գերազանցել են թույլատրելի սահմանները

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը 2026թ․-ի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը։

Նշվում է, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին և 3-ին,

-Արաբկիրում՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 5-ին և 6-ին,

-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։

«Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-նշվում է հաղորդագրության մեջ։