Սպիտակ տունը «գերբանականության» փոխարեն «ԱԲ» տերմինն օգտագործողին «թշնամի է» համարում․ Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «գերբանականություն» (Super Intelligence - SI) տերմինի փոխարեն «արհեստական բանականություն» (Artificial Intelligence - AI) տերմինն օգտագործողներին Սպիտակ տունը համարում է «թշնամի»։
«Սպիտակ տունը ԹՇՆԱՄԻ է համարում ցանկացած մեկին, ով լայնորեն ընդունված նոր և ավելի ճշգրիտ «գերբանականություն» տերմինի փոխարեն օգտագործում է «արհեստական բանականություն» տերմինը»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social հարթակում։
2026 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ դաշնային կառավարության տերմինաբանության մեջ «արհեստական բանականությունը» (ԱԲ – Artificial Intelligence) վերանվանվում է «գերբանականություն» (Super Intelligence)։ Համապասխան հրամանագիրը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հրամագրում նշվում է, որ «գերբանականություն» տերմինն առավել ստույգ է արտացոլում այդ տեխնոլոգիաների հեռանկարները, ներուժը և սրընթաց զարգացող հնարավորությունները։

