Հրաշք փրկություն․ տղամարդը վերջին պահին հասցրել է բռնել երկրորդ հարկից ընկնող երեխային (ՎԻԴԵՈ)

05.10.2026, 12:58
Տղամարդը կանգնած է եղել փողոցում, երբ երեխաներից մեկը ձեռքով ցույց է տվել վերև․ ՎԻԴԵՈ
Հրաշք փրկություն․  տղամարդը վերջին պահին հասցրել է բռնել երկրորդ հարկից ընկնող երեխային (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Եգիպտոսի Գիզայի նահանգում 25-ամյա Ահմեդ Ռագաբը վերջին պահին հասցրել է բռնել երկրորդ հարկի պատշգամբից ընկնող 5-ամյա երեխային՝ թույլ չտալով, որ նա ընկնի գետնին։

Դեպքի տեսագրությունը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում։

Ինչպես հայտնում է արաբական Al Hadath լրատվական հարթակը, դեպքը տեղի է ունեցել Արդ էլ-Լիվա շրջանում։

Ռագաբի խոսքով՝ ինքը կանգնած էր փողոցում, երբ երեխաներից մեկը ձեռքով ցույց է տվել վերև։

Նայելով այդ ուղղությամբ՝ նա տեսել է ընկնող երեխային և անմիջապես վազել նրա ուղղությամբ։

Ռագաբը պատմել է, որ մտածելու ժամանակ չի ունեցել, և այդ պահին իր միակ միտքը երեխային մինչև գետնին հասնելը բռնելն էր։

Նրան հաջողվել է վերջին պահին բռնել երեխային և թույլ չտալ, որ նա ընկնի գետնին։

Ռագաբի նշել է, որ երեխային բռնելուց հետո է միայն գիտակցել տեղի ունեցածի լրջությունը։ Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ երեխան չի տուժել։