Ինչպես են Քաջարանում փրկում վնասված արծվին (ՎԻԴԵՈ)

01.10.2026, 18:15
Արծվի փրկության օպերացիան Քաջարանում․ ՎԻԴԵՈ
Ինչպես են Քաջարանում փրկում վնասված արծվին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի տարածքում հայտնաբերել են վնասված արծիվ, հատնում են գերատեսչությունից։

«Թռչնին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով էկոպարեկները տեղում ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և ապահովել նրա տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի՝ մասնագիտական բուժօգնություն և հետագա խնամք ստանալու, ինչպես նաև անվտանգ պայմաններում պահվելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ակնադիտական զննությամբ պարզվել է, որ արծիվը խիստ հյուծված է, իսկ թևի հատվածում առկա է վնասվածք։ Նախնական գնահատմամբ՝ վնասվածքը կարող էր առաջանալ թռչնի բնական կենսագործունեության ընթացքում։