Խոշոր ավտովթա Իսակովի պողոտայում՝ 3 մեքենայի մասնակցությամբ․ Hyundai–ն գլխիվայր շրջվել է
09.10.2026,
19:37
Իսակովի պողոտայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Հովհանես Բ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, Արմեն Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատ Ղ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hyundai Elantra»-ն բախվել է բետոնե հենասյանը, կոտրել ու շպրտել այն, ապա՝ ճանապարհային երթևեկության համար նախատեսված ցուցանակին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քաղաքացիների հետ միասին ուղղել «Hyundai Elantra»-ն և լվացել ճանապարհը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

