ՀՀ-ում զինծառայող է վիրավորվել․ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

13.10.2026, 15:41
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գրել է ՊՆ մամուլի քարտուղարը
ՀՀ-ում զինծառայող է վիրավորվել․ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի զինված ուժերի զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար՝ Արամ Թորոսյանը։

«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Թորոսյանը: