Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Արաբկիրի փողոցներից մեկում

13.10.2026, 15:09
Հոկտեմբերի 14–ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Արաբկիրի փողոցներից մեկում
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Արաբկիրի փողոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 14-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես` Արամ Խաչատրյան 15 հասցեից մինչև Արամ Խաչատրյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի: