Պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործի վրա․ Փաշինյան

13.10.2026, 10:40
Պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ նախաստորագրված Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործի վրա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Պետք է առաջիկայում կենտրոնանալ Ադրբեջանի հետ նախաստորագրված Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-յան իր էջում հրապարակված տեսանյութում։

«Եվ, երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- ասել է վարչապետը։