Խոշոր հրդեհ՝ Արմավիրում. այրվել է շինանյութի պահեստ
13.10.2026,
15:15
Արմավիրում շինանյութի պահեստ է այրվել
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։31-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է շինանյութի պահեստ, փոխանցում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։51-ին, մարվել՝ 14։25-ին։

