Արարատ Միրզոյանը Ուկրաինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ կարևորելով քաղաքական երկխոսության դինամիկ շարունակականությունը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև առևտրային կապերի ընդլայնման հնարավոր տարբերակներին և մտքեր փոխանակել բազմակողմ հարթակներում նախաձեռնությունների շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներ, առկա խնդիրների կարգավորման և խաղաղության հաստատման հնարավորությունները։

