36 ժամ գազ չի լինի ՀՀ մարզերից մեկում

20.10.2026, 12:09
Մարզերից մեկի բազմաթիվ հասցեներում 36 ժամ գազ չի լինի
 36 ժամ գազ չի լինի ՀՀ մարզերից մեկում
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 21-ին և 22-ին Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվի, հայտնում է «Գազպրոպ Արմենիա»-ն։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 21-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Գետիկ, Վահան, Շորժա, Մարտունի, Թթուջուր, Դրախտիկ, Արտանիշ բնակավայրերի գազասպառողների, «Տիգարելլ», «Ուրսա Մաժոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Աշտարակ Միլկ», «Ար-Տար» ՍՊԸ-ների (կաթնամթերքի արտադրություն), սեփականատեր Արսեն Նադարյանի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։