Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 37–ամյա վարորդը BMW–ով բախվել է ծառին ու կողաշրջված հայտնվել դաշտում

20.10.2026, 14:14
37–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 37–ամյա վարորդը BMW–ով բախվել է ծառին ու կողաշրջված հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03։30-ի սահմաններում Գրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Տիգրան Կ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ