Հայրը ավտոմեքենայով հետընթաց կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.5 տարեկան երեխա, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Աբովյան 9/59 հասցեի մոտից, որին անզգուշաբար հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկվել Արարատի մարզի բնակիչը։
Իրավապահները պարզել են նաև, որ մահացածը 1.5 տարեկան էր։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ մահացած երեխան վարորդի աղջիկն էր։
Կարդացեք նաև. Արտակարգ դեպք՝ Երևանում. 76-ամյա տղամարդն ընկել է Խանջյան փողոցի շինհրապարակի 7 մետր բարձրությունից

