Նոր Գեղիում 16-ամյա քաղաքացին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
16.10.2026,
12:08
Նոր Գեղիում անձը պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ:
Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է:
Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

