Սիսիանում 44–ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13–ամյա դստերը

15.10.2026, 12:46
Սարսափելի դեպք՝ Սիսիանում․  13–ամյա աղջիկը պարբերաբար սեռական բռնության է ենթարկվել 44–ամյա հոր կողմից
Սիսիանում 44–ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13–ամյա դստերը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդուն։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, հոկտեմբերի 14-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության։

44-ամյա տղամարդը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։