Ե՞րբ կստորագրվի Հայաստանի և Ադբեջանի միջև խաղաղության պայմաանգիրը․ Փաշինյանը նշել է հնարավոր ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն անվանել է առաջիկա շրջանի ամենակարևոր անելիքը։
«Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել, կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը, հասնել այդ խնդրի լուծմանը», - հայտարարեց Փաշինյանը կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ սա նաև կառավարության և իր ողջ քաղաքական թիմի անելիքն է, սակայն ինքը՝ որպես Հայաստանի վարչապետ, իր անձնական օրակարգի առումով կարևոր է համարում այս հարցի լուծումը մինչև 2031 թվականը։
«Այնպես չէ, որ նոր է այս ընկալումը ձևավորվել, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեսնում եմ՝ կա այդ հնարավորությունը, հակառակ դեպքում չէի բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով: Առաջիկայում մենք պետք է կենտրոնացած լինենք այս օրակարգի վրա», - նշեց Փաշինյանը։

