Ոստիկանները Արտանիշ բնակավայրի սարում հետապնդել են և ձերբակալել են հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած 2 տղամարդու (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրի սարում ոստիկանները հետապնդել և ձերբակալել են հանքից հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած 2 տղամարդու, հայտնում են ՆԳՆ ոստիկանութունից։
Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Ճամբարակի և Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժինների ծառայողները Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի պարեկների հետ համատեղ միջոցառումներ են իրականացրել։
Միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Երևանի 43-ամյա և Մխչյանի 44-ամյա բնակիչները սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի հանքի տեղամասերից մեկում կտրել և հափշտակել են մալուխներ ու անջատիչներ։
Մարզի ոստիկանները Արտանիշ բնակավայրի սարում հետապնդել են նրանց, ապա ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 43-ամյա տղամարդու մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման զանգված։
Նախաքննությունը շարունակվում է։

