Հաստատվել է 2026թ․–ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

13.10.2026, 19:37
ԳԹԿ–ն հաստատել է 2026թ․–ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
Հաստատվել է 2026թ․–ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 22-26-ը՝

  • Հոկտեմբերի 22-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ռուսերեն»

  • Հոկտեմբերի 23-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Քիմիա»

  • Հոկտեմբերի 24-ին՝ «Օտար լեզուներ»

  • Հոկտեմբերի 25-ին՝ «Մաթեմատիկա»

  • Հոկտեմբերի 26-ին՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա»

   Քննական կենտրոնների ցանկը՝ կայքում։