Ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն․ նախնական տվյալներով՝ կա երկու տուժած
15.10.2026,
14:13
Արտաշատում մեքենայում գազի բալոն է պայթել
ԵՐԵՎԱն, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ ավտոմեքենայում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ նախնական տվյալներով՝ կա երկու տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։19-ին։
Կարդացեք նաև․ Սիսիանում 44–ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13–ամյա դստերը

