«Արծվաշենը մերն է, այդտեղ որևիցե վեճ չկա»․ Սիմոնյան
16.10.2026,
11:14
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով անկլավների և էքսկլավների հնարավոր փոխանակման հարցին, հայտարարել է, որ Արծվաշենը հայկական է
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով անկլավների և էքսկլավների հնարավոր փոխանակման հարցին, հայտարարել է, որ Արծվաշենը հայկական է։
«Արծվաշենը մերն է, այդտեղ որևիցե վեճ չկա, և ադրբեջանական կողմը դրա հետ կապված որևիցե բան չունի։ Իրենք ասում են, որ Արծվաշենը հայկական է», - ասել է Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ անկլավների և էքսկլավների հարցի շուրջ քննարկումներ են ընթանում՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և հնարավոր խնդիրները։
«Գոյություն ունեցող ստատուս քվոն հաշվի առնելով՝ ինչ-որ տեղ սահմանին միգուցե առաջ բրդենք։ 29 743 քառ․ կմ-ն ֆիքսելով՝ ոչ դա դարձնելով 44, ոչ էլ դարձնելով 42», - նշել է ԱԽ քարտուղարը։
Սիմոնյանի խոսքով՝ այս քննարկումները վկայում են, որ կողմերի միջև կա փոխըմբռնում և համագործակցություն սահմանազատման գործընթացի շարունակության և խաղաղության գործընթացի շուրջ։
Միաժամանակ նա ընդգծել է, որ անկլավների և էքսկլավների հնարավոր փոխանակման հարցում դեռևս համաձայնություն չկա, այլ կա քննարկում։