Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա
15.10.2026,
20:10
Կառավարությունն ընդունել է «Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կառավարությունն ընդունել է «Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին» որոշում։
Ըստ հիմնավորման՝ Կանադայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդի կողմից:
Որոշման մեջ նշվում է, որ ռազմական կցորդի առկայությունը Կանադայում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը:
Նաև նշվում է, որ ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի:

