Երևանի հեռուստաաշտարակը կլուսավորվի վարդագույնով՝` ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի

15.10.2026, 20:41
Երևանի հեռուստաաշտարակն այսօր կլուսավորվի, իսկ «Մայր Հայաստան» հուշարձանը՝ հոկտեմբերի 16–18-ին
Երևանի հեռուստաաշտարակը կլուսավորվի վարդագույնով՝` ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 15-ին, ժամը` 21:00-22:00-ն Երևանի հեռուստաաշտարակը կլուսավորվի վարդագույնով` ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի:

«Հեռուստաաշտարակի էլեկտրոնային վահանակին հեռարձակվող «Իմ առողջ մայրիկ» կարգախոսը նորից բոլորիս կհիշեցնի` հետազոտվենք, քանի դեռ չկա որևէ ախտանշան, նաև հորդորենք մեր մայրերին ու հարազատ կանանց հետազոտվել»,-նշվում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում առողջապահության նախարարության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներից է նաև հոկտեմբերի 16-18-ը «Մայր Հայաստան» հուշահամալիրի վարդագույնով լուսավորումը` ժամը 19:00-06:00: