Գուտերեշը Մատենադարանն անվանել է հայկական մշակույթի և պատմության բացառիկ գանձարան

15.10.2026, 21:25
COP17-ի շրջանակում ՀՀ ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան

Գուտերեշը Մատենադարանն անվանել է հայկական մշակույթի և պատմության բացառիկ գանձարան

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։

Ինչպես հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը Մատենադարանի թանգարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին:

Այցի ավարտին Անտոնիու Գուտերեշը գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում.

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն կանանց և տղամարդկանց, որոնք իրենց աշխատանքով նպաստել են հայկական մշակույթի և պատմության այս բացառիկ գանձարանի պահպանմանն ու զարգացմանը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ողջ աշխարհի մշակութային ժառանգության»: