ԵԱՀԿ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի

15.10.2026, 19:39
Կասիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ ընդգծելով դրա կարևորությունը
ԵԱՀԿ նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին նա հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Կասիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ ընդգծելով դրա կարևորությունը:

Իր հերթին Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ նշելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը Հայաստանի կառավարության բացարձակ առաջնահերթությունն են:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-շվեյցարական հարաբերությունները:

Փաշինյանն ընդգծել է դրանց հետևողական զարգացման կարևորությունը և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Կասիսը, իր հերթին, նշել է, որ Շվեյցարիան նույնպես մեծ տեղ է հատկացնում Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: