Հրդեհ՝ Վանաձորի շենքերից մեկում. 1 քաղաքացի ծխահարմամբ տեղափոխվել է հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները մարել են նշված շենքի չորրորդ հարկի բնակարաններից մեկում առաջացած կրակը, իսկ այնտեղ գտնվող տղամարդը ծխահարման հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են տան սեփականատիրոջ և տուժածի ինքնությունները։
Կարդացեք նաև. Արագածոտնում դպրոցականները շարունակաբար սեռական բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ. կան ձերբակալվածներ

