Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության
17.10.2026,
15:55
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին», – նշել են ֆեդերացիայից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հոկտեմբերի 24–ից նոյեմբերի 1–ը Ղազախստանում կայանալիք ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Նրան կփոխարինի Հայկ Խլոյանը:

