Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ

17.10.2026, 16:00
Երևանն ու Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը դարձել են քույր քաղաքներ
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանն ու Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը դարձել են քույր քաղաքներ։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում։ 

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր», – նշել է Ավինյանը։ 

Ավինյանն ավելացրել է, որ այս համագործակցության նոր հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում։