Ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
19.10.2026,
09:53
Երկամարտի 249 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային հերթական օրը 86 կգ քաշային ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։
Այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։
Պողոսյանը պոկում վարժության առաջին երկու մոտեցմամբ գլխավերևում պահեց 105 կգ ու 109կգ, սակայն կարողացավ բարձրացնել 112 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում Պողոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 130 կգ, այնուհետ 135 կգ ու երրորդ մոտեցմամբ` 140 կգ:
Այս վարժությունում Պողոսյանը ոսկե մեդալակիր է:
Երկամարտի 249 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

