Հայաստանի պատվիրակ Նարեն փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում (ՎԻԴԵՈ)

25.10.2026, 00:23
Հայաստանի ներկայացուցիչ Նարեն քիչ առաջ փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթի բեմում․ ՎԻԴԵՈ
Հայաստանի պատվիրակ Նարեն փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն քիչ առաջ փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթի բեմում։

Նարեն հանդես է եկել 8-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային երաժշտական մրցույթում։

Հայաստանի պատվիրակի ելույթն առանձնացավ արտահայտիչ կատարումով և բեմական ներկայությամբ։

13-ամյա երգչուհին կատարեց իր մրցութային «BOO!» երգը, որի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ն անցկացվում է հոկտեմբերի 24-ին Մալթայում՝ Malta Fairs and Conventions Centre-ում։ Այս տարի մրցույթին մասնակցում է 16 երկրի ներկայացուցիչ։ Հաղթողը որոշվում է մասնագիտական ժյուրիների և առցանց քվեարկության արդյունքներով՝ հավասար՝ 50-ական տոկոս կշռով։

Հայաստանը մրցույթում հաղթել է երկու անգամ՝ 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանի և 2021 թվականին Մալենայի շնորհիվ։