Պատմական ոսկի. մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

24.10.2026, 19:19
19-ամյա Մամիկոն Խաչատրյանը նույնպես հիանալի հանդես եկավ՝ նույն մարզագործիքի վրա 15․000 արդյունքով Հայաստանի համար նվաճելով բրոնզե մեդալ  ՎԻԴԵՈ
Պատմական ոսկի. մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ 18-ամյա հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ Ռոտերդամում ընթացող 2026 թվականի աշխարհի չեմպիոն։

Այս մասին հայտնում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիան։

Պատանի մարմնամարզիկը ցուցադրեց անթերի ելույթ՝ նժույգ-թափեր վարժությունում՝ ստանալով 15․300 միավոր։

19-ամյա Մամիկոն Խաչատրյանը նույնպես հիանալի հանդես եկավ՝ նույն մարզագործիքի վրա 15․000 արդյունքով Հայաստանի համար նվաճելով բրոնզե մեդալ։

Արծաթե մեդալին արժանացավ իտալացի Գաբրիելե Տարգետան՝ 15․233 արդյունքով։

Աշխարհի առաջնության այս ոսկին Հայաստանի համար առաջինն էր 2022 թվականից ի վեր, երբ Արթուր Դավթյանը ուժեղագույնն էր ճանաչվել «հենացատկ» վարժությունում։