Արթուր Դավթյանը` սպորտային մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

25.10.2026, 18:15
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել  սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում՝ իր կարիերայում երկրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն
Արթուր Դավթյանը`  սպորտային մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում։

Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հենացատկի եզրափակչում Դավթյանը երկու ցատկերի հանրագումարով վաստակել է 14,850 միավոր՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն։

Հայաստանի հավաքականի չորս մեդալները

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտել է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:

Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը` օղակների վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր