Ողբերգական դեպք՝ Բջնիում․ 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին
29.10.2026,
20:18
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Բջնիում
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Բջնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 24 տան դիմաց Կոտայքի մարզի բնակիչ՝ 71-ամյա Գրիշա Դ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ բախվել է պատնեշին։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

