ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի մասին

30.10.2026, 15:35
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է ամերիկյան վիզաների տրամադրման ընթացքում իրականացվող ստուգումների և այսպես կոչված «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների մասին
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է ամերիկյան վիզաների տրամադրման ընթացքում իրականացվող ստուգումների և այսպես կոչված «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների մասին։

«ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացում մենք կիրառում ենք ստուգման ամենախիստ չափանիշները՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների հետ», – ասվում է դեսպանատան Facebook-ում հրապարակված հրապարակված հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ ԱՄՆ իշխանությունները մշտապես հետևում են վիզա ունեցող անձանց գործունեությանը՝ «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը բացահայտելու և այդ նպատակով օգտագործվող վիզաները չեղարկելու համար։