«Բարսելոնայի» նախագահը Արման Ծառուկյանին նրա անունով ակումբի մարզաշապիկ է նվիրել (ՖՈՏՈ)
26.10.2026,
15:18
Մարզաշապիկին պատկերված են Ծառուկյանի ազգանունը և 11 համարը. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանին ակումբի մարզաշապիկ է նվիրել, հայտնում է AllFootball-ը՝ հղում անելով Mundo Deportivo-ին։
Մարզաշապիկին պատկերված են Ծառուկյանի ազգանունը և 11 համարը։
Արման Ծառուկյանը MMA-ի (խառը մարտարվեստներ) հայազգի մարտիկ է, որը հանդես է գալիս աշխարհի առաջատար UFC (Ultimate Fighting Championship) կազմակերպությունում՝ թեթև քաշային կարգում:


