Հայաստանում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ

26.10.2026, 13:09
Տավուշի մարզում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացին փոխանցվել է Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմիններին
Հայաստանում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, որն ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն։

ԱԱԾ-ի տեղեկացմամբ, նա փոխանցվել է Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմիններին։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: 

«Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում։ ԶԼՄ-երի տեղեկություններով՝ Ադրբեջանի քաղաքացին հովիվ է։